2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Հունիսյան ընտրություններում Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Հունիսյան ընտրություններում Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
10.03.2026 | 16:42

Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 27 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 61 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 21 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Այսինքն, վերջին չորս ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Այս վտանգավոր զավթողական ծրագիրը կանխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում, այլև իրենց քայլերով ապացուցում են, որ պատրաստ են շարժվել գլխավորապես Ադրբեջանից թելադրվող օրակարգերով. հակաեկեղեցական արշավը դրա ամենավառ դրսևորումներից մեկն էր։

Ես սա արձանագրում եմ մեծ ցավով՝ ՀՀ ներկայիս իշխանության մնալու դեպքում Հայաստանը իրապես գնալու է Ադրբեջանի կողմից թելադրվող վտանգավոր և էքսպանսիոնիստական ծրագրերի իրագործման ճանապարհով։ Կարող ենք սա չնկատելու տալ, բայց այդպես է՝ Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում, և դրա պատճառն այնքա՜ն բացահայտ է:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ